Ճապոնիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի․ մանրամասներ

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 57-ի: Հայտնել է երկրի NHK ազգային հեռուստաաընկերությունը։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, նրանցից 17-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Տեղական ծառայությունները շարունակում են փլատակների տակ մարդկանց որոնումները։ Նրանք նաև զբաղվում են երկրաշարժի վնասներով, ներառյալ հրդեհները, որոնք սկսվել են շենքերի փլուզումից հետո:
Հունվարի 1-ին Ճապոնիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Դրանից հետո ցնցումներ էին գրանցվել ավելի քան 150 անգամ։ Երկրի ամբողջ արևմտյան ափի համար ցունամիի սպառնալիք էր հայտարարվել։