Թուրքիայում օրեր անց հայտնաբերել են ուղղաթիռի փրկարարների դիերը

Թուրքիայում օրեր անց հայտնաբերել են ուղղաթիռի փրկարարների դիերը

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում փրկարարները հայտնաբերել են երեք մարդու դի, որոնք վթարի ենթարկված ուղղաթիռում են եղել։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։

Իզմիրի շրջանային անտառտնտեսության վարչությանը պատկանող հրշեջ ուղղաթիռը կործանվել է Քյոլեր շրջանում անտառային հրդեհի մարման ժամանակ։ Ինքնաթիռում եղել է Ղրղզստանի երեք և Թուրքիայի մեկ քաղաքացի։

Հիշեցնենք, որ դեռևս անհայտ պատճառով ուղղաթիռը բախվել է Թախթալի ամբարտակին, որի մոտ ջուր էր հավաքում անտառային հրդեհները մարելու համար։ Ղրղզստանի քաղաքացիներից մեկը վթարից հետո կարողացել է ինքնուրույն լողալ ջրի երես ու ափ դուրս գալ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։