Երկրում արգելվել է ռուսերեն կրթությունը

Երկրում արգելվել է ռուսերեն կրթությունը

Լատվիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ երկրում արգելվում է դպրոցական և նախադպրոցական կրթություն տալ ռուսերենով։ Այժմ դպրոցներում և մանկապարտեզներում միայն լատվիերենը պետք է կիրառվի։

2023 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոցների առաջին, չորրորդ և յոթերորդ դասարանները, ինչպես նաև մանկապարտեզները կանցնեն լատվիերենի։ 2025 թվականին անցումը պետք է ամբողջությամբ իրականացվի, ասվում է փաստաթղթում։

Օրենքում ասվում է, որ ազգային փոքրամասնությունների աշակերտները կարող են կամայականորեն սովորել իրենց մայրենի լեզուն։

Ինչ վերաբերում է մասնագիտական ​​ուսումնական հաստատություններին, ապա որպես օտար լեզու կարող են ուսումնասիրվել միայն ԵՄ երկրների պետական ​​լեզուները։

Հունիսի 6-ին հաղորդվել էր, որ Լատվիայում արգելվել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։