Կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Իսրայելին

Կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Իսրայելին

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 40-102 հաշվով զիջել է Իսրայելի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Ալիս Հատոկան էր՝ վաստակած 20 միավորով:

Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Գերմանիայի հետ: