Աբխազիայի նախագահը և վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի նախագահը և վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել ընդդիմության հետ ժամեր տևած բանակցություններից հետո։ 

Պետության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Աբխազիայի փոխնախագահ Բադրու Գունբուի վրա։ Նախարարները կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր նախագահի երդմնակալությունը: