Պատմության այս օրը․Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր

MediaHub.am-ը շարունակում է քայլել պատմության հետքերով՝ ներկայացնելով յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու առանձնահատկույունը։
1989թ-ից ի վեր հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ԱՌՆ միջազգային օրը համարում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:
Հայաստանում նույպես նշում են ԱՌՆ միջազգային օրը: 2011թ-ից սկսած ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում կազմակերպվում է քարոզարշավ՝ նվիրված այս օրվան: Այս տարի այն սկսվել է հոկտեմբերի 6-ից և տևելու է մինչև դեկտեմբերի 16-ը: