Balenciaga-ն եւ Adidas-ը կթողարկեն Stan Smith-ի հնացած սպորտային կոշիկներ

Balenciaga-ն եւ Adidas-ը կթողարկեն Stan Smith-ի հնացած սպորտային կոշիկներ: Մոդելն ի սկզբանե ներկայացվել է 2023 թվականի գարնանային ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Այդ մասին գրում է Hypebae-ն։
Պաշտոնապես մոդելը ստացել է Balenciaga x adidas Destroyed Stan Smith անունը։ Սրանք գործնականում անձեւ սպորտային կոշիկներ են, որոնք հնարավորինս մաշված տեսք ունեն: Կրունկի ներսի հատվածից տպված է համաբրենդային լոգոն:
Սպորտային կոշիկները պատրաստված են սեւ գույնով։ Սպասվում է, որ դրանք վաճառքում կհայտնվեն այս շաբաթ: Արժեքը դեռ գաղտնի է։
NEWS.am STYLE