Ալբերտ Բազեյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Ալբերտ Բազեյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Երևանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Ալբերտ Բազեյանի վերաբերյալ քրեական վարույթն ԱԱԾ-ից փոխանցվել է ՀՀ քնչական կոմիտե։ Այս մասին MediaHub-ին ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Ըստ նրա՝ սակայն ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ ՔԿ-ում Բազեյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի իրականացվել:

Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։

Բազեյանի կալանավորման ժամկետը լրանում է հունվարի 24-ին:

Փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան` երկարացնելու Բազեյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամսով:

Մելիքյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած տվյալների մասով որևէ ապացույց առկա չէ, «կալանքը երկարացնելու համար նոր հանգամանքներ առկա չեն»:

Բագի այդ, ըստ պաշտպանի, Բազեյանն առողջական խնդիրներ նա ունի: