«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիտոնի, բժիշկներն արձանագրել են նրա մաhը․ Shamshyan

Երեկ՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Դ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ռազմիկ Բ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած Մասիսի շտապօգնություն բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիտոնի մահը:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին արտաքին լուսավորությունը պետք է միացված լիներ, սակայն այն ոչ միայն չէր միացվել, այլև քննչական գործողությունները կատարվում էին մթության մեջ: