Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական հռետորաբանությունը․ ՔՊ

Այս պահին հողի վրա Ադրբեջանը իր ռազմաքաղաքական ղեկավարության հետ շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել ԼՂ ժողովրդի վրա, փակ պահել Լաչինի միջանցքը։

«Փաստաթղթում, այո՛, կան Հայաստանի համար անընդունելի կետեր, և այդ պատճառով մենք հետ ենք ուղարկում։ Իսկ ինչ վերաբերում է մեր միջազգային գործընկերների մեկնաբանություններին՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ, ապա մենք շնորհակալ ենք նրանց։ Եվ այո՛, մենք կնքելու ենք պայմանագիր, որը ելնելու է Հայաստանի շահերից»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ պատգամավորի՝ շատ կարևոր է պայմանագրի ստորագրումը, բայց այնպիսին պետք է լինի «խաղաղության պայմանագիրը», որ ապահովի Հայաստանի անվտանգությունը, սուվերենությունն ու անկախությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։