Բժիշկը բացատրեց, թե ինչպես է ալկոհոլից հրաժարվելը ազդում մարդու վրա

Սննդաբան Ելենա Սոլոմատինան բացատրել է, թե ինչպես է ալկոհոլից լիակատար հրաժարվելն ազդում մարդու օրգանիզմի վրա։ Այս մասին նա պատմել է «Մոսկվա 24»-ին։
Ալկոհոլի օգտագործումը բացասաբար է անդրադառնում ամբողջ մարմնի, այդ թվում՝ մաշկի վրա, և դեմքի վրա կարող է առաջանալ անոթային ցանց։ Երբ դուք հրաժարվում եք ալկոհոլից, մարդու արտաքինը լավանում է։
«խմողները հաճախ ունենում են ճարպային լյարդ, որը կապված է ալկոհոլի հետ: Եթե նրան ազատենք ալկոհոլի ծանրաբեռնվածությունից, դա դրականորեն կազդի օրգանի վիճակի վրա»,- ասում է Սոլոմատինան։
Բացի այդ, ալկոհոլը ոչնչացնում է ուղեղի բջիջները և կարող է առաջացնել հոգեկան ռեակցիաներ: Հատկապես վնասակար, ըստ սննդաբանի, աբսենթն է, որն արագորեն կործանարար ազդեցություն է ունենում։ Եթե մարդը դադարեցնի խմելը, նրա ուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը կբարելավվեն, նշել է բժիշկը։