Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռումինիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է բանակցի Ռուսաստանի հետ։ Նա եվրոպացիներին կոչ է արել մասնակցել այդ բանակցություններին՝ որպես անվտանգության երաշխավորներ. փոխանցում է TASSS-ը։

Մակրոնը հիշեցրել է, որ Եվրամիությունը, Ուկրաինան և Ռուսաստանը «գտնվում են նույն մայրցամաքում»։

«Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, մենք ուզում ենք, որ կրակը մի օր դադարի, և քննարկումը վերսկսվի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք․ այն կար երեկ, կա այսօր, կլինի և վաղը »,- ասել է Մակրոնը։