Պայքարն առհասարակ վրաններով չէր․ այսօր ինքնաբուխ հավաք է․ գործ ունենք․ Արամ Վարդևանյան

Պայքարն առհասարակ վրաններով չէր․ այսօր ինքնաբուխ հավաք է․ գործ ունենք․ Արամ Վարդևանյան

Փակագծեր չենք բացում․ ժամը 14։00-ին Վարդանյանների այգում ենք լինելու, ինքնաբուխ հավաք է։ Այս մասին այսօր MediHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ որոշում է կայացվել վրանները հանել հրապարակից։

Դիտարկմանը՝ թե՛ իշխանականները, թե՛ հանրության կողմից եղան կարծիքներ, որ ընդդիմության պայքարը մարել է՝ Վարդևանյանն արձագանքեց․ «Այս պայքարը չի կարող մարել, այս պայքարից հետքայլ չի լինելու, վրանները պայքարի հերթական գործիքներից մեկն է: Այնպես չէ, որ պայքարն իսկզբանե կամ առհասարակ վրաններով էր, այս պայքարը մեր հայրենակիցների, գաղափարակիցների միավորման, զարթնելու և հայի դիմադրությունը ցույց տալու մասին է, իսկ դրանից հետքայլ չկա և դա նաև պրակտիկ իմաստով կտեսնեք»։

Դիտարկմանը, թե կարծիքներ կան՝ այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք միացել էին շարժմանը, այսօր քիչ-քիչ լռեցնում են պայքարը, որպեսզի վերադառնան ԱԺ, վերջինս պատասխանեց՝ սա իշխանության երազելի սցենարն է։

«Սրանով իշխանությունն ուզում է արտաքին և ներքին աշխարհին ցույց տալ, որ ՀՀ-ում փողոցային պայքարն ավարտվել է, քաղաքական ճգնաժամ չկա, բնականոն վիճակ է։ Հարգելիներս, քաղաքական ճգնաժամն այլևս փաստ է, ընդդիմադիր ուժերն էլ հստակ հայտարարել են՝ ԱԺ-ում բացառապես իրենց օրակարգով են լինելու»,-ասաց Վարդևանյանը՝ հիշատակելով հունիսի 3-ին ԱԺ-ում արտահերթ նիստով ներկայացված հայտարարության տեքստը։

Պատգամավորի խոսքով՝ դա Հայաստանի իրական շահերից բխող օրակարգ էր, որին իշխանությունը չմասնակցեց։ «Այն, ինչ տեսնում եք, քառօրյաներ, քննարկումներ, կտրված են ՀՀ-ում առկա խնդիրներից, մարտահրավերներից և դուք մեզ այնտեղ չեք տեսնի, որովհետև օրակարգն ամբողջովին այլ է և առանց Նիկոլ Հայաստան լինելու է ու կտեսնեք, թե հետագա ինչ գործողություններ են լինելու»,- նշեց Վարդևանայնը և հավելեց, որ մինչև վերջ գնալու են։

Լիաննա Թորոսյան