Ադրբեջանցի երիտասարդները ծեծկռտուք են կազմակերպել ՌԴ-ում (տեսանյութ 18+)

ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ադրբեջանցի երիտասարդների ամբոխը քաոս է ստեղծում և ծեծի ենթարկում տեղի բնակիչներին առանց որևէ պատճառաբանության. հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Նրանք այս ամենը «գանգստերական կյանքի» անվան տակ տեղադրում են իրենց ալիքներում՝ աղմուկ բարձրացնելով:
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում Սանկտ Պետերբուրգի հարավից ադրբեջանցի երիտասարդների ավազակախմբի մասին: Նրանք բոլորն ընդամենը 18 տարեկան են, սակայն դա չի խանգարում նրանց փողոցներում ծեծկռտուք կազմակերպել:
Տեսանյութերի հրապարակումներից հետո իրավապահներն արդեն սկսել են հետաքննությունը։
(18+) Տեսանյութը՝ այստեղ