Վահան Կոստանյանը հիմա՞ էլ է համարում, որ Արցախը հայկական պետություն է (լուսանկար)

Վահան Կոստանյանը հիմա՞ էլ է համարում, որ Արցախը հայկական պետություն է (լուսանկար)

Ֆեյսբուքում մի անուն-ազգանուն փնտրելիս պատահաբար հանդիպեցինք ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի՝ 2020 թվականի մի գրառման, որտեղ նա Հայաստանն ու Արցախը համարում էր երկու հայկական պետություն։

Կոստանյանն այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնականն էր կամ խորհրդականը, այժմ այդ նույն Արարատ Միրզոյանի տեղակալն է արդեն ԱԳՆ-ում, և միջազգային հարթակներում հանդես է գալիս արդեն իր իսկ ճանաչած երկու հայկական պետություններից մեկը՝ Արցախը, Ադրբեջանին հանձնածի կամ Ադրբեջանի կազմում ճանաչացի դիրքերից։ Իսկ 2020 թվականին, երբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանին նշանակել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, մեծ ոգևորությամբ տեղադրել էր իր, Միրզոյանի ու Ղուլյանի նկարն ու այսպիսի հպարտ գրառում կատարել․ «Աշոտ Ղուլյանը համալրել է ՀՀ Աժ նախագահի գրասենյակը և նախագահի խորհրդականի կարգավիճակում կշարունակի իր ծառայությունը մատուցել երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների միասնական օրակարգ ձևավորելու գործընթացում»։

Հետաքրքիր է՝ Վահան Կոստանյանը հիմա՞ էլ է համարում, որ Արցախը հայկական պետություն է, և Աշոտ Ղուլյանը ԱԺ նախագահի խորհրդականի կարգավիճակում պետք է իր ծառայությունը մատուցեր «երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների միասնական օրակարգ ձևավորելու գործընթացում»։ 

Վահե Մակարյան