Ուկրաինական խոցված ԱԹՍ-ն Տուլայում մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ. նահանգապետ (տեսանյութ)

Ուկրաինական խոցված ԱԹՍ-ն Տուլայում մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ. նահանգապետ (տեսանյութ)

Ուկրաինական խոցված անօդաչու թռչող սարքը, կորցնելով կառավարումը, Տուլայում մխրճվել է բազմաբնակարան բնակելի շենքի մեջ. հայտնել է Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը:

«Նոյեմբերի լույս 26-ի գիշերը Տուլայի մարզի տարածքում կանխվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Երկուսն էլ խոցվել են ՌԴ ՊՆ ՀՕՊ միջոցներով։ Նրանցից մեկը, կորցնելով կառավարումը, Տուլայում բախվել է բազմաբնակարան բնակելի շենքին»,- գրել է նա:

Նա նշել է, որ լուրջ ավերածություններ չկան, վնասվել են երեք բնակարանների ապակիները, բնակիչներից մեկը թեթև վնասվածք է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Տեսանյութը՝ այստեղ