Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Հայաստան․ ի՞նչ է հայտնի

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Հայաստան․ ի՞նչ է հայտնի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն և բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երեւանից թռչելու է Ղազախստանի հեղեղումներից տուժած շրջաններից մեկը։