ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման առումով ՀՀ ԶՈւ-ն պատրաստ էր 3 անգամ գերազանցող ուժի դիմագրավել
Ինձ վերաբերելի մասով ԶՈւ վիճակը գնահատվում էր բավարար։ Այդ մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով պատերազմի ժամանակ բանակի վիճակին ու պատերազմին պատրաստ լինելուն։
«ՀՀ-ի և ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման առումով ԶՈւ-ն պատրաստ էր իրեն 3 անգամ գերազանցող ուժին դիմագրավել: Դա իմ գնահատականը չէ, դա փաստարկված տեղեկություն է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է զորահավաքային ուժերի ներգրավմանը, ապա դա այլ բան է։
Մանրամասները՝ տեսանյութում։