Որքա՞ն հայ է տուժել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից. ԱԳՆ պարզաբանումը

Որքա՞ն հայ է տուժել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից. ԱԳՆ պարզաբանումը

Թայվանում բնակվող հայերի թիվը, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, շատ փոքր է. վերջին շրջանում տարբեր առիթներով, այդ թվում՝ հյուպատոսական հարցերով, Չինաստանում ՀՀ դեսպանություն դիմած հայերի թիվը չի գերացանցում մեկ տասնյակը:  Այս մասին MediaHub-ի հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Վերջինիս դիմել էինք ճշտող հարցով, թե երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հայ համայնքի ներկայացուցիչներն արդյո՞ք տուժել են, և որքան հայ է բնակվում Թայվանում:

«Ապրիլի 2-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տվյալներ չկան»,- ասաց ԱԳՆ խոսնակը: