ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն կարող է ուղարկվել ԼՂ միայն ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ․ Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը Լեռնային Ղարաբաղ կարող է իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։