«Բարոյական մարդն իրեն չվերաբերող հարցերին քիթը չպետք է խոթի». ԳՇ պետի նախկին տեղակալն՝ Աննա Հակոբյանին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի դասալքության մասով հայտարարությանը և մասնավորապես նշել.
«Ինքս անձամբ մեջն եմ եղել դասալքությունների, բայց դրանցով ո՞վ է զբաղվել, ինչո՞ւ է զբաղվել ու զբաղվե՞լ է արդյոք, բոլորովին այլ խնդիր է։ Մարդը, եթե ունի փոքր բարոյականություն, այն հարցերը, որ իրեն չեն վերաբերվում, քիթը չպետք է խոթի դրա մեջ»:
Հարցին՝ դասալքության դեպքի ականատես եղե՞լ է՝ վերջինս արձագանքել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ես ինչ-որ սարքեր ունեի դրած, որոնցով պետք է վերահսկեի՞»:
Մանրամասները՝ տեսանյութում: