«Հայրենիք» կուսակցությունն ու կուսակցության երիտասարդական կառույցը կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիր

«Հայրենիք» կուսակցությունն ու կուսակցության երիտասարդական կառույցը կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիր

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

Սիրելի երիտասարդներ,

«Հայրենիք» կուսակցությունը և կուսակցության երիտասարդական կառույցը 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը։

Դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվեն Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դասընթացի ավարտին ակադեմիայի շրջանավարտների հետ միասին կունենանք հայրենաճանաչողական այց Արցախի Հանրապետություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների, Արցախցի երիտասարդների հետ, ինչպես նաև այցելել Արցախի տեսարժան և այլ սրբավայրեր։

Դասընթացներին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդները՝ լրացնելով մասնակցության հայտը՝

https://forms.gle/SabzqKQGsxrQkcF97

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ հուլիսի 29-նն է։ Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ 1 ամիս։ Սիրով սպասում ենք ձեզ։

Հեռ.+37433808308

Էլ հասցե. [email protected]