Փղերը չեն կարող ապրել միայնակ, և մեզ պետք է երկրորդ փիղ
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց Երևանի կենդանաբանական այգու 3D մոդելավորմամբ կատարված նախագիծը։
«Այն, ինչ նշված է նարնջագույնով, դրանք թե՛ նոր ճանապարհերն են, թե՛ նոր ազատավանդակներն ու տարածքներն են, ինչը որ կանաչն է, դա գոյություն ունեցողն է։ Նշեմ, որ անցյալ տարի վկայական ստացել են և չափագրվել են սահմանները, 29 հեկտարի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հեկտարի վրա: Սա մեզ թույլ է տալու տարածքում ստեղծել երկու ջրամբար, ունենալ նոր փղանոց, որովհետև փղերը չեն կարող ապրել միայնակ, և մեզ պետք է երկրորդ փիղ, իսկ ներկայիս ազատավանդակը թույլ չի տալիս»,- ասաց Սիրարփի Հայկազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում