Հայաստանի հավաքականի դարպասապահը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող

Հայաստանի հավաքականի և իսպանական «Պալմա ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը ճանաչվել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի լավագույն խաղացող։
Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը դարձել է Չեմպիոնների լիգայի 2022-23 մրցաշրջանի հաղթող։
Մրցաշարի եզրափակիչ խաղում «Պալման» խաղում էր Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Պալմայի» ֆուտբոլիստները 11մ հարվածաշարում հաղթանակ են տարել 5:3 հաշվով։