Փաշինյանին և իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս քարտեզներից ոչ մեկը․ Մկրտչյան

Քարտեզներից ոչ մեկը իրեն և իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս։ Նիկոլ Փաշինյանը կամ պետական որևէ մարմին, պետական կառավարման համակարգում ընդգրկված որևէ պաշտոնյա իրավունք չունի ինքնուրույն կայացնել որոշում հետ քաշման։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«ՀՀ-ն պիտի ունենա առաջին հերթին հայրենիքի գիտակցում ունեցող իշխանություն, որը կվարի արտաքին քաղաքականություն։ Այդ արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնված լինել պարտված, արժանապատվությունից զրկված, իրեն թուրք անվանելը վիրավորանք չհամարող և իրեն պարտված չզգացող Նիկոլ Փաշինյանի վրա»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում