Սուարեսը կխաղա իր նախկին ակումբում

Լուիս Սուարեսը հայտնել է, որ վերադառնում է ուրուգվայական «Նասիոնալ» ակումբ:
35-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձ է հրապարակել, որը տարածել է նաև Մոնտեվիդեո քաղաքը ներկայացնող թիմի թվիթերյան էջը՝ հաստատելով նրա տեղափոխությունը: Սուարեսը «Նասիոնալում» է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մրցաշրջանը (2005/06): Այնուհետ ուրուգվայցին խաղացել է «Գրոնինգենում», «Այաքսում», «Լիվերպուլում», «Բարսելոնայում» և «Ատլետիկոյում»: