ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդի մոտ ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։
«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մարագոսը։