Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բաժանվել են․ թագավորական փորձագետ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը բաժանվել են՝ ըստ թագավորական փորձագետ Լեդի Քոլինի։ Բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետն այս մասին խոսել է YouTube-ի իր «Լեդի Քոլին Քեմփբել» ալիքում չորեքշաբթի հրապարակված տեսանյութում և ասել, որ նրանք արդեն առանձին են բնակվում։ Գրում է O Globo-ն։
«Հարիի և Մեգանի ամուսնությունը հիմա մեծ դժվարությունների միջով է անցնում: Նրանք փաստաբաններ են հրավիրել, քանի որ նրանց միջև ամեն ինչ ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք: Եվ ես այս տեղեկությունը ստուգել եմ մեկից ավելի մարդկանցից», – ասել է նա:
«Հարին ցանկանում էր բաժանվել Մեգանից: Նրանք ամուսնալուծության համաձայնության են եկել այս պահին։ Ինչպես ես լսել եմ երկու վստահելի աղբյուրներից, Մեգանը նրան «դրդել է» շարժվել այն ուղղությամբ, որով Հարին չէր ուզում գնալ։ Այժմ արքայազնը գիտի, թե Մեգանն ով է իրականում », – ասել է Լեդի Քոլինը:
Լեդի Քոլինն հավելել է, որ ըստ իր աղբյուրների՝ Հարրին և Մեգանը պարզապես կսպասեն, մինչ իրենց փաստաբանները կորոշեն՝ ինչպես բաժանել ակտիվները, կկարգավորեն մի քանի հստակ հարցեր, ինչպես նաև ամուսնալուծության լավագույն ռազմավարությունը կընտրեն, որի շնորհիվ վերջինս կընթանա առանց մեծ աղմուկի:
«Ինչ-որ պահի նրանք պաշտոնապես կհայտարարեն իրենց բաժանման մասին, կուլիսներում «դղյակը քանդվում է», շատ հարցեր կան՝ ոչ միայն գումարի, այլ նաև երեխաների, կարգավիճակի հետ կապված»,- ասել է թագավորական փորձագետը։
Հիշեցնենք, որ Հարրին և Մեգանը ունեն երկու երեխա՝ 3-ամյա Արչին և 1-ամյա Լիլիբեթը ։
Լեդի Քոլին Քեմփբելը Մեծ Բրիտանիայում հայտնի է իրական սկանդալների շահարկումներով և կանխատեսմամբ, որոնք, ըստ էության, իրականություն են դառնում: Սակայն, պետք է նշենք նաև, որ մեկ այլ թագավորական փորձագետ Անժելա Լևինը չի հավատում բաժանման այս հնարավորությանը: