Վանում միկրոավտոբուսը գլորվել է ձորը, կան զոհեր և վիրավորներ

Վանում միկրոավտոբուսը գլորվել է ձորը, կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Վան նահանգում անօրինական ներգաղթյալներ տեղափոխող միկրոավտոբուսը գլորվել է ձորը. այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Վթարի հետևանքով տուժել է 26 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, 2 վարորդ և 17 միգրանտ, հաղորդում է Halk TV-ն։

Հինգ միգրանտ է մահացել։

Տեղի իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը։