Արցախի, ը՜ Լեռնային Ղարաբաղից բերված զենքերը հանձնում են․ Վահե Ղազարյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է գործեն այն դեպքում, երբ պարզվի, որ ԼՂ-ից այս ընթացքում ՀՀ է մտել օրինական և ոչ օրինական զենք։

Նախարարը պատասխանեց, որ նման տեղեկություններ իսկապես ունեն։

«Պարոն Պապոյան, իրոք, նման տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից զենք զինամթերք է մուտք գործել ՀՀ... ը՜, Լեռնային Ղարաբաղից։ Ունենք դեպքեր, որ մարդիկ կամավոր բերում հանձնում են, մոտ երեք օրվա ընթացքում 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հերթափոխ զենք է ԼՂ-ի բնակիչներից հանձնվել»,- ասաց նախարարը և նշեց, որ կոչ են արել բերել և հանձնել անօրինական զենքերը։

Նախարարը նշեց, որ ունեն որոշակի տեղեկություն այն զենքերից, որոնք ՀՀ-ից են ձեռք բերել, մնացածի մասով տեղեկություն չունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում