Անջելինա Ջոլին թողել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Անջելինա Ջոլին թողել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին թողել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Նշվում է, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 20 տարի։

«ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության հետ ավելի քան 20 տարի նվիրված աշխատանքից հետո Անջելինա Ջոլին հեռանում է ՄԱԿ ՓԳՀ-ի հատուկ բանագնացի պաշտոնից», - ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կայքում:

Կազմակերպությունը հավելել է, որ Ջոլին կշարունակի աշխատել ավելի հավասար, արդար և ներառական միջազգային համակարգ ստեղծելու ուղղությամբ։