Ո՞վ է լուսանկարի հեղինակը

Էնի Լեյբովիցը մարդ է, որի տեսախցիկին նայել են մեր օրերի գրեթե բոլոր հայտնիները, ֆանտաստիկ հաջողակ վարպետ նորաձևության գովազդային արշավներում։
Հենց Լեյբովիցն է արել Ջոն Լենոնի վերջին ֆոտոշարքը, որում The Beatles-ի նախկին առաջնորդը մերկ պառկած է կնոջ կողքին։
Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին վերջերս հայտնվեցին Լեյբովիցի օբյեկտիվի առաջ՝ Louis Vuitton ապրանքանիշի գովազդում: Այդ գովազդում աստղային ֆուտբոլիստները շախմատ են խաղում: Լուսանկարը միանգամից տարածվեց ամբողջ համացանցով և դարձավ ամենաքննարկվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ ավելի քան 60 միլիոն հավանում՝ ավելի քան 29 միլիոն՝ Մեսիի, ավելի քան 38 միլիոն՝ Ռոնալդուի, ևս 3,6 միլիոն՝ բրենդի օգտահաշվում և ավելի քան 500 հազար՝ լուսանկարի հեղինակի էջում։
Էնի Լեյբովիցը լուսանկարել է ֆուտբոլային աստղեր Պելեին, Դիեգո Մարադոնային և Զինեդին Զիդանին։