ԱՄՆ-ում ավիարշավի ժամանակ ինքնաթիռի բախման հետևանքով զոհվել են երկու օդաչուներ

ԱՄՆ-ում ավիարշավի ժամանակ ինքնաթիռի բախման հետևանքով զոհվել են երկու օդաչուներ

ԱՄՆ Նևադա նահանգի Ռենո քաղաքում երկու թեթև ինքնաթիռի բախման հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են. այդ մասին հայտնում է Reno Air Racing Association-ը։

«Ռենո օդային մրցարշավների ասոցիացիան ցավով հայտնում է, որ այսօր մոտավորապես ժամը 14:15-ին, մեր մրցարշավային ընտանիքի երկու անդամները զոհվել են՝ վայրէջքի հետևանքով», - ասվում է հայտարարության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օդային մրցարշավի ժամանակ։ Նշվում է, որ ասոցիացիան որոշել է չեղարկել մնացած բոլոր մրցարշավները։

Հաղորդվում է, որ մրցույթի կազմակերպիչներն աշխատում են Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի, Դաշնային ավիացիոն վարչության և տեղական իշխանությունների հետ՝ պարզելու վթարի պատճառը: