Քաղաքացիները թող նայեն, թե Նիկոլն ինչ կեղտ ու թարախ էր տարածում Սպարապետի մասին. Մամիջանյան

Մենք, թե՛ ներպետական հարթակներում, թե՛ միջազգային հարթակներում փորձում ենք բարձրաձայնել մեր երկրի անվտանգային խնդիրները և Արցախի ինքրոշորման խնդիրը։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ընդդիմության գործունեության մասին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որակմանը, թե նախկիններն են մեղավոր, Մամիջանյանը նշեց, որ այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, նախկինների օրոք բացառված է եղել։

«Երեկ էլ իմ ելույթով անդրադարձել եմ Փաշինյանի անդրադարձին Վազգեն Սարգսյանի հետ կապված։ Ես շատ խնդրում եմ, որ մեր քաղաքացիները բացեն ու նայեն, թե ինչ մաղձ, ինչ կեղտ ու թարախ էր Նիկոլ Վովայի Փաշինյանը իր թերթոններով տարածում Սապարապետի անվան ուղղությամբ, մեր բանակի ուղղությամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում