Իտալիայի 4 ակումբ հետաքրքրված է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով

Իտալիայի 4 ակումբ հետաքրքրված է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է իտալական չորս ակումբի հետաքրքրության ոլորտում

Սպերցյանը գրավել է «Յուվենտուսի», «Լացիոյի», «Նապոլիի» և «Ֆիորենտինայի» ուշադրությունը։ Հայտնել է Tuttomercatoweb-ը։

Տուրինյան ակումբն արդեն հետևել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի խաղին Հայաստանի հավաքականի հանդիպումներում։

Նախորդ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով է 11 գնդակի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 

Կիսապաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub