ՄԻՊ-ն՝ ընդդեմ մարդու իրավունքների

ՄԻՊ-ն՝ ընդդեմ մարդու իրավունքների

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանն է, ով, ըստ էության, հրաժարվել է քաղբանտարկյալ ճանաչել Արմեն Աշոտյանին: 

Մանասյանի «խուճուճ» պատասխանը 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասել է, որ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀԿ փոխնախագահին. «Պարոն Աշոտյանը պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել, նրա մտահոգությունները վերաբերել են գործին վերաբերելի հանգամանքներին, գործի քննությանը վերաբերելի հանգամանքներին, իր խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորը հարցերը փաստաթղթավորվել են: Հարցին՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, պաշտպանը նշել է. «Քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է այն հանգամանքը, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվես, այլ, որ քրեական վարույթը լինի բացառապես էն պատճառով, որ քաղաքական գործունեությամբ ես զբաղվում»: 

«Սառը ցնցուղ»՝ ՄԻՊ-ի համար 

Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, «խորը մտահոգություն է հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ»: Այսպիսով, Եվրոպայում Աշոտյանին քաղկալանավոր են համարում, ինչը «սառը ցնցուղ» է իշխանությունների ու ՄԻՊ-ի համար: