Չարենցավանում թալանել են Chevrolet՝ տանելով լուսարձակներն ու թափարգելը, պատճառվել է խոշոր վնաս. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գողացել են Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում կայանցված ավտոմեքենայի լուսարձակները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շ․-ին, ով հայտնել է, որ հունվարի 31-ի ժամը 23։30-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրեն պատկանող, շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը և լուսարձակները պատճառելով մոտ 1 մլն 400 հազար դրամի վնաս:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Շ․-ն «Փարթներշիմ» ՍՊԸ-ի տնօրենն է։