Ինչո՞ւ է այդքան սարսափելի կոտրել հայելին

Հայելիները սնահավատ մարդկանց մոտ գրեթե միշտ առեղծվածային սարսափ են ներշնչում և բազմաթիվ տարբեր լեգենդների տեղիք են տալիս:
Համարվում է, որ հայելին կոտրելը նրա մասին ամենավատ նշան է, որը կարող է հանգեցնել նույնիսկ մահվան։ Սնահավատությունն առաջացել է այն պատճառով, որ հայելու մեջ պատկերը համարվում է մարդու հոգին և երբ հայելին կոտրվում է, մարդու հոգին նույնպես կտոր-կտոր է լինում։
Մեկ այլ սնահավատության համաձայն՝ հայելին կոտրելու դեպքում կարող եք 7 տարով ձեզ զրկել երջանկությունից։
Սա կարող եք կանխել, եթե բեկորները դեն նետելուց առաջ լվանաք հոսող ջրի մեջ։ Այն կարող է իր հետ տանել ամբողջ բացասականը:
Եթե առանց պատճառի հայելին ինքն է ճաքել, ապա միգուցե ծանոթներից, ընկերներից մեկը մահանում է։ Նման հայելու մեջ չես կարող նայել, այն ի վիճակի է մարդու միջից հանել ողջ ուժը:
Եթե դու կոտրես ուրիշի հայելին, ապա նրա տիրոջ հետ անհաջողություններ կկատարվեն, բայց ինչ-որ կերպ դրանք նույնպես կապված կլինեն քեզ հետ։