Փաշինյանից նեղացած չեմ, նոր պաշտոն էլ չեն խոստացել․ Փամբուխչյան

Նեղացկոտությունը կամ նեղացած լինելը քաղաքական կատեգորիա չէ: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը նեղացել է, որ Փաշինյանն իրեն չի նշանակել ՆԳ նախարար։

Նրա խոսքով՝ բազմաթիվ քննարկումներ են եղել, և վերջնարդյունքում որոշում է եղել, որ ՆԳ նախարար նշանակվի Վահե Ղազարյանը, և ինքն այդ որոշման հետ համերաշխ է։

«Էմոցիոնալ ոչ մի խնդիր չկա, թիմում քննարկվել են տարբեր հարցեր։ Ներկա պահին ես ԱԻ նախարարն եմ, ևս չորս ամիս կզբաղեցնեմ այդ պաշտոնը, հետո պարզ կլինեն հետագա անելիքները»,- նշեց նա։

Հարցին, թե իրեն այլ պաշտոն խոստացե՞լ են, Փամբուխչյանը պատասխանեց, որ ոչ մեկին ոչինչ չեն խոստացել, պետք է շարժվել ներկայով, իսկ ներկայում ինքը ԱԻ նախարար է։

Մանրամասները՝ տեսանյութում։