Վարկի տակ ճկռում ենք, օրվա հաց վաստակում, սաղ կառավարիչ են դարձել․ «Սուրմալու»-ի աշխատակից
Մարդիկ աշխատում են, վարկեր ունեն, չեն կարում մուծել, օրվա հացի փող են վաստակում։ MediaHub-ի հետ զրույցում ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը, որը դեմ է շուկայի փակմանը։
Նշենք, որ «Սուրմալու»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրակացնում:
Նրա խոսքով՝ իրենց դրդում են, որ գնան, մուրացկանությամբ զբաղվեն։
«Ի՞նչ խախտում են արձանագրել, թող զգուշացնեին, որ վերացվեին այդ խախտումները։ Քսանհինգ տարի այստեղ աշխատում եմ, նման բան չի եղել։ Կառավարության դեմ է բողոքս։ Սաղ կառավարիչ են։ Մեկը մյուսից կառավարիչ են։ Բողոքը պիտի ներկայացնեն պարոն Փաշինյանին։ Մարդիկ օրվա հաց են վաստակում, վարկերի տակ ճկռում են մարդիկ։ Մինչև երեխեն չլացի, մայրը հաց չի տա, հիմա դանակը հասել է ոսկորին։ Դնենք իրար, սպանե՞նք։ Ցանկությունն էն ա, որ արագ լուծվի խնդիրը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։