Հղի կնոջը մեքենայի տակ գցելն ու սպանելն, ըստ նախարարի, դժբախտ պատահար է

Նույնիսկ ժողովրդավար երկրներում կարող են դժբախտ պատահարներ լինել: Ես գնահատական չեմ ուզում տալ այդ գործի մասով, բայց գոնե ոչ որպես նախարար, այլ՝ որպես այդ դեպքին սոցցանցերից ծանոթ մարդ, ես տեսել եմ դժբախտ պատահար, իսկ արդար է այն, թե ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, որպեսզի տեսնենք, ի վերջո դատարանը բոլոր նյութերին ծանոթանալով, ինչ վճիռ կկատարի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ խոսելով Աշոտ Փաշինյանի  և Գայանե Մարտիրոսյանի միջադեպի և վերջինիս կալանավորվելու և վարչապետի շարասյան հետևանքով մահացած կնոջ գործի համեմատությունների մասին։

Նրա խոսքով՝ ինքն արդարադատություն տեսնում է նաև այնտեղ, որ իր հետ զրուցող լրագրողները մի կենտրոնից չեն ֆինանսավորվում։

«Ես գտնում եմ, որ հենց սա է արդար ժողովրդավարությունը, որտեղ չորրորդ իշխանությունը բաներ է բացահայտում ու օգնում խնդիր լուծել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում