Թորոսյանի «արժեքավոր» խորհուրդը. պարեկը սպանել է քաղաքացու

Երեկ գիշեր Հրազդանում պարեկը նախ 2 նախազգուշական, ապա 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ կացինը ձեռքին մոտեցող ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է:
Երբ այս լուրը կարդացի, անմիջապես Արսեն Թորոսյանին հիշեցի, ով հայտնի «Համմերի»՝ Հանրապետության հրապարակում ցոււցադրած «արկածների» ժամանակ, մի «հեղինակավոր» կարծիք էր հայտնել, թե պետք էր «Համմերի» վարորդին տեղում գնդակահարել:
Փաստորեն, Հրազդանի պարեկը ոչ թե մասնագիտական հմտություններին է ապավինել, որը ենթադրում է հանցագործի անվնաս վնասազերծումը, այլ անսացել է Արսեն Թորոսյանի խորհրդին: Ու պետք չէ պարեկի նման վարքագծի վրա զարմանալ, որովհետև նրա փաստացի «հրամանատարը» ոչ թե մասնագիտական հետագիծ ունեցող սպան է, այլ գրանտային «քաղաքացիական» Դանիել Իոաննեսյանը:
Այս դեպքում՝ Թորոսյան Արսենն էլ կարող է պարեկների «հրահանգիչ» լինել:
Տեսնես՝ Թորոսյանը հիմա է՞լ է նույն կարծիքին:
«Համմերի» «արկածի» օրը նա դեռ թունդ նիկոլական էր ու, թերևս, դրանով էր առաջնորդվում, երբ առաջարկում էր գնդակահարել իր սիրելի վարչապետի աշխատասենյակի լուսամուտի տակով անցած «շումախերին»:
Այսօր Արսեն Թորոսյանը «հալածյալ» է, որովհետև քովիդի դեմ պայքարի փողերը գրպանած իր թիմակիցները ձերբակալվում են ու հեռու չէ այն օրը, երբ «գեղեցիկ» ցուցմունքներ կտան Արսեն Թորոսյանի դեմ:
Իհարկե, ոչ մի րոպե չկասկածեք, որ դրա համար էլ՝ Արսենը ֆեյսբուքից դուրս չի գալիս:
Չնայած՝ Թորոսյանն նաև այլ «ընտրություն» ունի. ինքն էլ կարող է Փաշինյանի դեմ ցուցմունք տալ:
Ու դա արդար կլինի...
Վահրամ Բագրատյան