Ալագյազ-Սպիտակի ոլորաններին մերկասառույցի պատճառով 700-ից ավելի մեքենա չեն կարողանում տեղաշարժվել

Ալագյազ-Սպիտակի ոլորաններին մերկասառույցի պատճառով 700-ից ավելի մեքենա չեն կարողանում տեղաշարժվել

Արդեն 5 ժամից ավելի է Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 15 կմ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ,  պարեկները ծառայություն են անցկացնում անգամ ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից, ցավոք, ավտոմեքենաների մի մասի անվադողերը ամառային էին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։