Մեծ Բրիտանիան արգելել է բելառուսական զենքի ներկրումը

Մեծ Բրիտանիան արգելել է բելառուսական զենքի ներկրումը

Հուլիսի 5-ից ուժի մեջ մտած նոր պատժամիջոցների շրջանակներում Մեծ Բրիտանիան արգելք է դրել Բելառուսից զենքի և դրա բաղադրիչների ներմուծման վրա. այդ մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։

Միացյալ Թագավորություն ներմուծման համար արգելված բելառուսական ապրանքների ցանկում ներառված են նաև կալիումի  պարարտանյութերը, հանքային պարարտանյութերը, երկաթի և պողպատի արտադրանքները, ռազմական իրերը։

Արգելքը, ըստ բրիտանական իշխանությունների ցուցումների, վերաբերում է Բելառուսում արտադրված և այնտեղից մատակարարվող ապրանքներին։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պատժամիջոցները վերաբերում են նաև այն ապրանքներին, որոնք առաքվում են Բելառուսի տարածքով։