Մարտունի քաղաքում բնակելի տան մեջ օձ է հայտնվել

Մարտունի քաղաքում բնակելի տան մեջ օձ է հայտնվել

Մայիսի 30- ին ժամը 18:41-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցում բնակելի տուն օձ է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տան բնակիչներին օգնություն ցուցաբերելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի փրկարարները։

Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։