Թուրքն իմ ամուսնուն է սպանել, իր հետ ո՞նց ապրեմ․ հադրութցի
Մենք կգնանք Հադրութ ապրելու, բայց եթե հայկական Հադրութ լինի, Ալիևի հետ ի՞նչ անենք։ Այդ մասին այսօր Կառավարության մոտ իրականացվող ակցիայի ընթացքում ասաց տեղահանված արցախցիներից մեկը։
Դիտարկմանը, որ հադրութցիներին երաշխիքներ են տրվել, որ հայ ու ադրբեջանցի ոստիկաններ են լինելու ու պահելու իրենց անվտանգությունը, արցախցին պատասխանեց՝ թուրք ոստիկանությունն ի՞նչ ենք անում, թուրքին լավ ենք ճանաչում։
«Իմ ամուսինը 1993-ին է զոհվել թուրքի ձեռքով, դիակն էլ չեմ տեսել, ո՞նց գնամ թուրքի հետ ապրեմ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։