Մասնագետները նշել են՝ ում չի կարելի եգիպտացորեն ուտել

Աղեստամոքսային տրակտի խնդիրներով մարդիկ, ովքեր տառապում են գիրությամբ և շաքարային դիաբետով, ավելի լավ է ձեռնպահ մնան եգիպտացորեն ուտելուց։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն։
Եգիպտացորենը պարունակում է կոպիտ մանրաթել։ Ուստի մասնագետը խորհուրդ չի տալիս այն օգտագործել ցանկացած ձևով աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների դեպքում, ինչպիսիք են գաստրիտը և կոլիտը։ Բացի այդ, եթե մարդն ունի լեղու արտանետման խախտում, վտանգ կա, որ դժվարություններ կարող են առաջանալ եգիպտացորենի կոպիտ մանրաթելի յուրացման ժամանակ։
«Կամ եթե մարդն ունի ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ, ապա պարզապես բավարար ֆերմենտներ չեն լինի այս բարդ ածխաջրերը մարսելու և քայքայելու համար», - բացատրում է Լազուրենկոն:
Մասնագետը հատկապես վնասակար է համարել պահածոյացված եգիպտացորենը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար։
«Շաքարը կոնսերվանտ է, որը թույլ է տալիս արտադրանքը երկար ժամանակ պահպանել: Եթե հիվանդը խնդիրներ ունի նյութափոխանակության, գիրության կամ շաքարախտի հետ, ապա այս շաքարային արտադրանքը բավականին կբարձրացնի գլյուկոզայի և ինսուլինի մակարդակը և կխորացնի առկա հիվանդությունը»,- զգուշացնում է մասնագետը։