Ուշադրություն. 24 ժամ ջուր չի լինի

Ուշադրություն. 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մարտի  3-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 4-ը 10:00-ն կդադարեցվի  Էջմիածին քաղաքի, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Նորակերտ, Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:

Մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Խորենացի 1-29, Իսրաելյան 21, 34, 37, 39 Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: