Գիտնականները նշել են 5 պատճառ, թե ինչու պետք է ամեն օր սոխ ուտել և երբ է այն հակացուցված

healthyfoodhouse.com կայքը ներկայացնում է մի քանի պատճառներ, թե ինչու պետք է ավելի հաճախ սոխ ուտեք:
Կանգնեցնում է քաղցկեղի բջիջների աճը– Սոխը պարունակում է ծծումբի տարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը խոցերից և տարատեսակի հիվանդություններից: Դրանք պայքարում են նաև միզուղիների բակտերիաների դեմ:
Կարգավորում է շաքարը- Հում սոխն ակտիվացնում է ինսուլինի արտազատումը: Եթե շաքարախտով եք տառապում, շատ սոխ կերեք:
Օգնում է փորկապության դեպքում- Սոխի պարունակության մեջ մտնող մանրաթելերն օգնում են փորկապության դեպքում: Դրանք պարզապես դուրս են բերում աղիներից տոքսինները:
Պաշտպանում է սիրտը- Սոխը կանխարգելում է սրտանոթային հիվանդություններն ու կարգավորում է ճնշումը:
Կարգավորում է խոլեստերինի մակարդակը– հում սոխը կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու նվազեցնում է վատ խոլեստերինը:
Սոխը կարող է գրգռել աչքերը ծծմբաթթվի պատճառով, որն ազատվում է կտրատելիս: Երբ կտրում եք սոխը, դուք ոչնչացնում եք բջիջները՝ ազատելով դրանց պարունակությունը։ Ֆերմենտները խառնվում են թթուների հետ, ինչի հետևանքով աչքերը այրվում են: Գրգռվածությունը նվազեցնելու համար փորձեք ակնոցներ կրել կամ սոխը կտրատելուց առաջ սառնարանում պահել:
Ալերգիայի ախտանիշները, ինչպիսիք են ասթման, մաշկային ցաները և քթահոսը, ավելի հավանական է, որ առաջանան սոխը կեղևելուց և կտրատելուց, այլ ոչ թե այն կուլ տալուց: Այնուամենայնիվ, նկատվել են անաֆիլաքսիայի դեպքեր՝ եփած սոխ ուտելուց հետո, ինչպես բնորոշ սննդային ալերգիայի դեպքում։ Եթե դուք դիպչում եք կամ ուտում եք սոխը, կարող եք ալերգիայի ախտանիշներ զգալ կամ անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց: Եթե կարծում եք, որ ալերգիա ունեք սոխից, դիմեք ձեր բժշկին ամբողջական գնահատման համար: