BMW-ն ներկայացրել է հաջորդ սերնդի M2 կուպե մեքենան

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի M2 կուպե մեքենան։ Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։
2-Series M2-ը սովորական մեքենայից տարբերվում է իր թափքի հավաքածուով, սեփական արտանետման համակարգով եւ տարբեր լայնությամբ անիվներով. առջեւում տեղադրված են 19 դյույմանոց 275/35 անիվներ, իսկ հետեւի մասում 20 դյույմանոց 285/30 անիվներ: Սերնդափոխության հետ մեքենան դարձել է մի փոքր ավելի լայն, երկար ու ցածր:
Մոդելը համալրված է 3,0 լիտրանոց բենզինային շարժիչով՝ 460 ձիաուժ հզորությամբ եւ վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփով։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։